Այսօր առավոտյան, ԱՄՆ նախագահի կողմից Հորմուզի նեղուցի բացման մասին հայտարարությունից հետո, տարբեր երկրների պատկանող երեք կոնտեյներային նավեր ուղղվեցին դեպի նշանակված անցման միջանցքը, սակայն ստիպված եղան հետ վերադառնալ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի նախազգուշացումից հետո։
Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ-ն։
Նրանք հավելել են, որ Հորմուզի նեղուցը փակ է, և այս տարածքում ցանկացած տեղաշարժ կհանդիպի ուժեղ պատասխանի:
«Արգելվում է ցանկացած նավի տեղաշարժը Իսրայելի, Միացյալ Նահանգների, նրա դաշնակիցների և կողմնակիցների նավահանգիստներ ցանկացած ուղղությամբ»,-նշել է ԻՀՊԿ-ն: