Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն X իր էջում գրել է. «Իրանի հերոսական ժողովուրդ։ Ձեր փողոցներում 25 գիշերվա ներկայությունը և զինված ուժերի նվիրվածությունը ստեղծել են սիրելի Իրանի պատմական հաղթանակի պայմանները։
Ոչ ոք չի կարող վերջնագիր ներկայացնել Իրանին և իրանական ժողովրդին։
Ձեր երեխաները բաց չեն թողնի այս հնարավորությունը, մինչև հաղթանակը լիովին չիրականացվի և «պատերազմ-հրադադար-պատերազմ» արատավոր շրջանակը չխզվի»։