Պատմական արդյունք Հայաստանի գեղասահքում. Ակոպովա-Ռախմանին զույգը հայտնվել է Աշխարհի առաջնության լավագույն տասնյակում (ՎԻԴԵՈ)

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրը ներկայացնող գեղասահքի սպորտային զույգը հայտնվել է Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում․ ՎԻԴԵՈ

Պատմական արդյունք Հայաստանի գեղասահքում. Ակոպովա-Ռախմանին զույգը հայտնվել է Աշխարհի առաջնության լավագույն տասնյակում (ՎԻԴԵՈ)


ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրը ներկայացնող գեղասահքի սպորտային զույգը հայտնվել է Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում։ Այս մասին հայտնում են ՀՀ գեղասահքի ֆեդերացիայից:


«Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը արձանագրում են այս նշանակալի հաջողությունը՝ բարձր մակարդակով», – նշված է հաղորդագրության մեջ։


Նշվում է, որ այս արդյունքով նրանք ճանապարհ բացեցին հաջորդ Աշխարհի առաջնությունում ևս մեկ զույգի մասնակցության համար, ինչպես նաև նվաճեցին մեծահասակների Աշխարհի գավաթի (Գրան-Պրի) երկու ուղեգիր, որի իրավունքը շնորհվում է միայն Միջազգային սահքի միության (ISU) կողմից։


Մեր զույգի ելույթի տեսանյութը՝ հղումով


658931302_1514644773994378_734074854860248478_n.jpg


Leave a Comment