ՀՀ ավտոճանապարհների մեծ մասը բաց է, սակայն որոշ լեռնանցքներում տեղումները և սահմանափակումները պահպանվում են

Մարտի 27-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

Սարավան-«Զանգեր» հավածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Մեղրիի լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Արթիկի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհներին ձյուն է տեղում, իսկ Վարդենյաց լեռնանցքում՝ ձնախառն անձրև։

Leave a Comment