
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնում է, որ հարավից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` մարտի 27-28-ը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում` անձրևի տեսքով, առանձին շրջաններում ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ և քամու ուժգնացմամբ՝ 14-17 մ/վ արագությամբ:
Մարտի 27-ին Սյունիքում և Վայոց ձորի առանձին հատվածներում, մարտի 27-28-ը՝ Լոռիում և Տավուշում տեղումները կլինեն ինտենսիվ։
Սպասվող տեղումներով պայմանավորված՝ մարտի 27-28-ը հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա, Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում՝ զգալի։
Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ցերեկը կլինի +10 +12, երեկոյան`+8 +10, գիշերը` +7 +9։
Մայրաքաղաքում ամենատաք հոկտեմբերի 27-ն արձանագրվել է 2018 թվականին` 23.5°C, իսկ ամենացուրտը` 1982 թվականին` — 6.5°C։