
ԱՄՆ պատերազմի նախարարությունը քննարկում է Մերձավոր Արեւելք ցամաքային զորքերի մինչեւ եւս 10 հազար զինծառայող ուղարկելու հնարավորությունը, գրում է Wall Street Journal- ը՝ հղում անելով գերատեսչության իր աղբյուրներին։
Ըստ BBC-ի` նման քայլը ռազմական առումով Թրամփին գործողությունների ավելի մեծ ազատություն կտա՝ չնայած Վաշինգտոնը հայտարարում է Թեհրանի հետ ընթացող բանակցությունների մասին։
Ավելի վաղ` Թրամփը հայտարարել էր, որ որոշել է եւս 10 օրով հետաձգել Իրանի էներգետիկ հատվածին ուղղված հարվածները՝ բանակցությունները շարունակելու համար։ Նրա կողմից նախապես սահմանված հնգօրյա դադարն ավարտվում է այսօր։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ դա արել է Իրանի առաջարկով, սակայն Թեհրանը հերքում է, որ նման խնդրանք է ներկայացրել։
Զորքեր ուղարկելու վերջնական որոշում դեռ չի ընդունվել, հայտնել է WSJ-ի աղբյուրը։