UFC-ի կիսամիջին քաշային կարգի նախկին ժամանակավոր չեմպիոն, ամերիկացի Կոլբի Կովինգտոնը հայտարարել է Հայաստանը ներկայացնող, UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի հետ գոտեմարտելու ցանկության մասին: Ամերիկացին մտադիր է հայ մարզիկի հետ ուժերը չափել RAF ըմբշամարտի լիգայի շրջանակում։
«Ես ուզում եմ մրցել Ծառուկյանի հետ։ Նա այն տղան է, ում ես անընդհատ ծեծում էի American Top Team (ATT) մարզասրահում: Այդ փոքրիկ փոխարինողը մարզումների գալիս էր միայն նրա համար, որ ես նրան հաղթեմ: Ցանկանում եմ նրա հետ կիսել մրցագորգը RAF-ում, սակայն UFC-ն այժմ խոչընդոտում է դրան»,- Կովինգտոնի խոսքերն է մեջբերում Bloody Elbow պորտալը։
Ավելին՝ Armsport