ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կարող է լիովին վերաբացվել նավագնացության համար արդեն վաղը, եթե Իրանը համաձայնի։
«Այն ( Հորմուզի նեղուցը – խմբ.) կարող է բացվել վաղը, եթե Իրանը դադարի սպառնալ համաշխարհային նավագնացությանը», – լրագրողներին ասել է Ռուբիոն։
Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին։ Թեհրանը հակադարձ հարվածում է Իսրայելի տարածքին և Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։