Վաշինգտոնի կողմից հակամարտության կարգավորման համար առաջարկվող խաղաղության ծրագիրը օգուտ կբերի Իրանին և ամբողջ տարածաշրջանին, Թեհրանը կենսունակ այլընտրանքներ չունի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։
«Եթե գործարքը հաստատվի, դա հիանալի կլինի Իրանի, տարածաշրջանի և աշխարհի համար», – ասել է Ուիթքոֆը ԱՄՆ կաբինետի նիստի ժամանակ։
Հատուկ դեսպանորդը նաև նշել է, որ Թեհրանը արժանի այլընտրանքներ չունի Միացյալ Նահանգների հետ կնքված համաձայնագրին։