Հայի արժանապատվությունը շատ-շատ ավելի կարևոր է, քան Համբիկի անձնական հարցերը․ Համբիկ Սասունյան

Մարտի 25-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում ունեցավ հայրենադարձների հետ։ Այսօր՝ մարտի 26-ին, YerevanToday-ի տաղավարում զրուցել ենք նրանցից մեկի՝ Համբիկ Սասունյանի հետ։

Վերջինիս գնահատմամբ՝ վերջին տարիներին թուլացել են Հայաստան–Սփյուռք կապերը, իսկ պետական քաղաքականությունը չի նպաստել հայրենադարձության ամրապնդմանը։

Նրա խոսքով՝ բազմաթիվ հայրենադարձներ բախվում են անտարբերության և սոցիալ-տնտեսական խնդիրների, ինչի հետևանքով կրկին լքում են երկիրը։
Անդրադառնալով իշխանությունների քաղաքականությանը՝ Սասունյանը քննադատեց ազգային արժեքների դեմ իրականացվող քայլերը՝ շեշտելով, որ այս իշխանության քաղաքականության մեջ դրական որևէ բան չի տեսնում։

«Եթե ես լինեի հայ ազգի թշնամի, կվարեի հենց այն քաղաքականությունը, որն այսօր իրականացվում է՝ ընդդեմ պատմության, մշակույթի, եկեղեցու և ազգային արժեքների»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment