65-ից հետո՝ պաշտոնա՞նկ․ նոր օրենքը՝ քննադատության թիրախում

Դիմել ենք ՍԴ՝ վիճարկելու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը: Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Մասնավորապես վիճարկում ենք օրենքի 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 27-րդ հոդվածի 9-րդ մասի, 44-րդ հոդվածի 13-րդ մասի համապատասխանությունը Սահմանադրության 15-րդ հոդվածի 1-ին մասի, 29-րդ, 45-րդ, 78-րդ և 86-րդ հոդվածներին։

📌 Արդյոք համապատասխանու՞մ են Սահմանադրությանը
25-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը, որով բացառապես հոգաբարձուների խորհրդի որոշմամբ նախատեսված լինելու դեպքում է թույլատրում բուհի և գիտական կազմակերպության տարածքներում մասնագիտական միավորումների, մասնագիտական միջազգային միավորումների մասնաճյուղերի, ուսանողական ինքնակառավարման կառույցների, մշակութային, մարզական միավորումների կամ արհեստակցական միությունների գործունեությունը։

📌 25-րդ հոդվածի 2-րդ մասի այն դրույթը, որը արգելում է կրթության և գիտության հետ անմիջական առնչություն չունեցող կազմակերպությունների և միավորումների գործունեությունը բուհի և գիտական կազմակերպության տարածքում։

📌 27-րդ հոդվածի 9-րդ մասի այն դրույթը, որով 65 տարին լրանալուց հետո հանրային գիտական կազմակերպության տնօրենի լիազորությունների դադարեցում է նախատեսվում։

📌 44-րդ հոդվածի 13-րդ մասի այն դրույթը, որը գրեթե բացառում է Ակադեմիական քաղաքից դուրս համալսարանների և կամ դրանց մասնաճյուղերի առկայությունը։

Օրենքը համակարգային հարված է Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության ոլորտին.

📌 Այն չի ներառել ոլորտի առաջատար ներկայացուցիչների բազմաթիվ առաջարկություններ։

📌 Լուծարվել և կազմաքանդվել է Գիտությունների ազգային ակադեմիան՝ այն դարձնելով խորհրդատվական մարմին։

📌 Մարզային բուհերի ապագան մեծ հարցականի տակ է։

📌 Սահմանափակված են բուհերի ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունները»։

The post 65-ից հետո՝ պաշտոնա՞նկ․ նոր օրենքը՝ քննադատության թիրախում appeared first on Tribune.am.

Leave a Comment