Նիկոլի դավադրությունը – BlogNews.am

Առանց ավելորդ սեթևեթանքների ասուլիսում Նիկոլը հայտարարել է, որ որպես ՀՀ վարչապետ ընդհանրապես հրաժարվում է պատմական արդարության վերականգնման օրակարգից, որովհետև, ըստ Նիկոլի, պետք է արդար իրականության հետևից գնալ, այլ ոչ թե պատմական արդարությունը վերականգնելու հետևից ընկնել. որքան շատ գնանք պատմական անարդարության հետևից, այնքան շատ ենք առերեսվելու պատմական անարդարությանը:

Նիկոլի այս ազգուրաց հայտարարությունը ոչ մեկի համար պետք է անակնկալ չլինի. չի կարող հայ ժողովրդի դեմ հանցագործություն գործած ու պատմական արդարությունը ոտնահարած սուբյեկտը գնալ պատմական արդարության հետևից, ուղղակի չի կարող, և այն, որ Նիկոլն ուզում է գնալ «արդար իրականության» հետևից, ևս պետք է հասկանալ. Նիկոլի համար արդար է այն, ինչ որ արդար է Իլհամի համար, իսկ վերջինիս համար Արցախում գործված էթնիկ զտումը, որ ցեղասպանական ակտ է, միանգամայն արդար է, Հայաստանի տարածքների զավթումն ու Նիկոլին ռեժիմով ստորացնելը ևս նորմալ է, ուստի Նիկոլի տեսանկյունից արդար է նաև թուրքերին պատասխանատվության չկանչելն ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը, քանի որ դա է թելադրում թուրքական պետության շահը:

Մի կարևոր նրբություն ևս. այն, որ Նիկոլը հստակ տեքստով խոստովանում է, որ մտադիր չէ սպասարկել հայ ժողովրդի շահերը՝ չվախենալով հանրային արձագանքից, նշանակում է՝ նա արդեն գիտի կայանալիք ընտրությունների արդյոնքների մասին. թիվը նկարելու են, ՔՊ-ին տան սահմանադրական մեծամասնություն, ու Նիկոլն անցնելու է գործի, և որպեսզի լեգիտիմացնի Հայաստանի ֆիզիկական կործանումը, Նիկոլը հայտարարելու է, որ իր օրակարգը միանգամայն լեգիտիմ է, և ինքը միակ պատասխանատուն չէ այդ ամենի. այդ ժողովուրդն է, որ իրեն օժտել էր համապատասխան լիազորությամբ, քանի որ եթե մարդիկ համաձայն չլինեին իր հետ, ՔՊ-ն իշխանության չէր մնա:

Ընդդիմությունը պետք է դեռ էս գլխից պատրաստվի փողոցային լրջագույն գործընթացների, քանի որ առնվազը անհույս ռոմանտիկություն է կարծելը, թե Նիկոլն ընտրությունների միջոցով իշխանություն կզիջի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment