
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Թեհրանը «աղաչում է» Վաշինգթոնին համաձայնագիր կնքել։
«Իրանցի բանակցողները շատ տարբեր են և «տարօրինակ»։ Նրանք աղաչում են մեզ գործարք կնքել, ինչը պետք է անեն, քանի որ նրանք ռազմական առումով ջախջախված են և վերականգնման ոչ մի հնարավորություն չունեն, և այնուամենայնիվ, հրապարակավ հայտարարում են, թե միայն «ոսումնասիրում են մեր առաջարկը»», – գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ում։
Թրամփը նշել է, որ Թեհրանը պետք է ավելի լուրջ վերաբերվի հակամարտությունն ավարտելու վերաբերյալ Վաշինգթոնի առաջարկին, հակառակ դեպքում Իսլամական Հանրապետությունը կբախվի լուրջ հետևանքների։