Նախաձեռնության հայտարարման օրվանից՝ մարտի 7-ից ի վեր դրան անդրադարձել ենք տարբեր առիթներով, այդ թվում՝ ԱԺ-ում լրագրողների հետ նախարար Միրզոյանի ճեպազրույցում, Մասատում դեսապանահավաքի ժամանակ նախարարի հրապարակային խոսքում, ինչպես նաև ի պատասխան ԶԼՄ գործընկերների և ՀՀ քաղաքացիների հարցումների։
Հաշվի առնելով թեմայի նկատմամբ ՀՀ քաղաքացիների մեծ հետաքրքրությունը՝ լրացուցիչ տեղեկացնում ենք, որ փոխհատուցման ապահովման ընթացակարգը, այդ թվում՝ տեխնիկական մանրամասները գտնվում են մշակման փուլում և ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով ընդունվելուց հետո մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի պաշտոնական հարթակներում: Շահառու քաղաքացիներին պատշաճ կերպով կներկայացվեն նախատեսվող փոխհատուցումները ստանալու համար դիմումի ներկայացման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և այլն։