Իրանը անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Քուվեյթի միջազգային օդանավակայանին։ Անօդաչու սարքերից մեկը հարվածել է տարածքում գտնվող վառելիքի բաքին։
Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի վարչության տվյալներով՝ հարձակումը հրդեհ է առաջացրել։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան, միայն նյութական վնասներ են եղել։