Թուրքիան ԱՄՆ-ին և Իրանին առաջարկել է բանակցությունների վերսկսման իր հարթակը, սակայն Անկարան կաջակցի ցանկացած ընտրության, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։
«Թուրքիան առաջարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վերսկսման իր հարթակը, սակայն վերջնական որոշումը մնում է կողմերինը, և Անկարան պատրաստ է աջակցել երկխոսության ցանկացած ձևաչափի և վայրի, որը նրանք համարում են ընդունելի։ Անկարայի առաջնահերթությունը հրադադարն ու կայունությունն է տարածաշրջանում», -հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից՝ ի պատասխան Թուրքիայի կողմից երկու կողմերի միջև բանակցություններ կազմակերպելու հնարավորության վերաբերյալ մեկնաբանության խնդրանքի։