26 մարտի 2026 – 15:23 AMT
PanARMENIAN.Net – Հարավից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 27-28-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում` անձրևի տեսքով, առանձին շրջաններում ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ և քամու ուժգնացմամբ՝ 14-17մ/վ արագությամբ:
Մարտի 27-ին Սյունիքում և Վայոց ձորի առանձին հատվածներում, մարտի 27-28-ին՝ Լոռիում և Տավուշում տեղումները կլինեն ինտենսիվ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Սպասվող տեղումներով պայմանավորված մարտի 27-28-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում՝ զգալի։
Երևանում՝ մարտի 26-ի ցերեկը, 27-31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 30-31-ին հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 12-15մ/վ արագությամբ։