
«Փոդքաստները անում են ուղիղ եթերով. սլաբո՞: Սլաբո՞ դուրս գաք, Ռոբերտ Քոչարյանի հետ հայաստանով ման գաք, տիկին Խամոյան, տիկին Գրիգորյան: Վերցնում եք Ռոբերտ Քոչարյանի թաթիկը և գնում եք Սյունիքի փողոցներով քայլում եք ուղիղ եթերով. կարո՞ղ եք: Չեք կարող»,- ԱԺ նիստում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ «Մեծ քաղաքականություն» փոդքասթին, Սիմոնյանը նշել է. «Մոնտաժ արած բաներ եք նկարում, ձեզ թվում է, թե աշխարհը ձեր շուրջ է պտտվում: Չեք կարողանում ուղիղ եթեր գնալ, գոնե կգաք բանավեճի»: