Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաներ են ձերբակալվել․ Հակակոռուպցիոն կոմիտե

Վանաձորի համայնքապետարանից մեկ տասնյակ աշխատակիցներ են բերման ենթարկել։ Auroranews.am-ը կապ հաստատեց Հակակոռուպցիո կոմիտեի հետ՝ դեպքի հետ կապված մանրամասներ ճշտելու համար․

«Ի պատասխան՝ հայտնում ենք, որ կաշառք ստանալու, տալու, խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի  շրջանակում ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,- հայտնեցին գերատեսչությունից։

Leave a Comment