ԻՀՊԿ-ն Իսրայելին հարվածներ է հասցրել՝ Թրամփի սպառնալիքներին ի պատասխան


Միջազգային


Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հասկանա, որ Իրանին ուղղված յուրաքանչյուր սպառնալիք և վերջնագիր պատերազմական գործողության մաս է կազմում։

«Իրանական կործանիչների վերջին հարվածները Դիմոնայում և Հայֆայում գտնվող ռազմավարական կետերին հստակ պատասխան էին ԱՄՆ-ի երկու և հինգ օր տևող պատերազմի սպառնալիքներին»,- գրել է Մուսավին X-ում։

Մարտի 21-ին Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել Իսրայելի հարավային Դիմոնա քաղաքի վրա, որտեղ գտնվում է երկրի միջուկային օբյեկտներից մեկը։

Մարտի 19-ին Իրանը մի քանի հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսային Հայֆա քաղաքի ամենամեծ նավթավերամշակման գործարանի և էլեկտրակայանի վրա։


Leave a Comment