Ես չեմ ասել և չեմ ասում, որ արցախցիները փախել են, ասում եմ՝ Ղարաբաղի, այսպես կոչված էլիտան է փախել. Նիկոլ Փաշինյան




 

tert.am․ Ես չեմ ասել և չեմ ասում, որ արցախցիները փախել են, ես ասում եմ, որ Ղարաբաղի, այսպես կոչված էլիտան է փախել, դրանք բոլորովին տարբեր բաներ են: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:


 


«Ես Ղարաբաղի ժողովրդին որևէ բանում ո՛չ մեղադրել եմ, ո՛չ մեղադրում եմ, ո՛չ էլ կմեղադրեմ: Ընդհանրապես, ո՛չ Հայաստանի, ո՛չ Ղարաբաղի ժողովրդին:


 


Ժողովրդին որևէ բանում մեղադրելն անհեթեթություն է, ժողովրդին չի կարելի որևէ բանում մեղադրել, առավել ևս Ղարաբաղի ժողովրդին, որոնց մասին ասում եմ, որ պատանդի կարգավիճակում են»,-նշել է նա:


 


 


Leave a Comment