Քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի դիմաց. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են նոյեմբերի 8-ին Արտաշատում տեղի ունեցած միջադեպի գործով իրականացնել արդար դատավարություն։
«Այսօր, ում մեղադրում են, նրանք ընդհանրապես կապ չունեն սպանության հետ։ Սպանություն կատարողը ազատության մեջ է։ Մենք արդար դատավարություն ենք պահանջում», – նշում է ակցիայի մասնակիցներից մեկը։
Ակցիայի մասնակիցները պահանջում են այս պահին դադարեցնել դատը և այն նորից սկսել արդար կերպով։
Նշենք, որ նոյեմբերի 8-ին, ժամը 21-ին, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել հրազենային վնասվածքներով քաղաքացիներ: 15 րոպե անց նույն կենտրոնից ստացվել է ևս մի հաղորդում․ բուժօգնության դիմած չորս քաղաքացուց երեքը բուժօգնություն են ստանում, իսկ Ազատամարտիկների փողոցի 15-ամյա բնակիչ Ռուբեն Ռուբենյանը վիրահատարանում մահացել է: