Իրանն անօդաչու թռչող սարքով հարված է հասցրել Սաուդյան Արաբիայում գտնվող «Արքայազն Սուլթան» ավիաբազային։
Այս մասին հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ վերջերս մի քանի կամիկաձե անօդաչու թռչող սարքեր են հարձակվել թագավորության արևելքում գտնվող «Արքայազն Սուլթան» ավիաբազայի վրա, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմական ուժերը։
Հարձակման հետևանքների կամ հնարավոր վնասի մասին տեղեկություններ այս պահին չկան: