
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունը դուրս է եկել վերահսկողությունից, աշխարհը կանգնած է ավելի մեծ պատերազմի շեմին։ Այս հայտարարությունն արել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Պատերազմի երեք շաբաթից հետո (Իրանի դեմ. խմբ.) այն դուրս է եկել վերահսկողությունից։ Հակամարտությունը հասել է այնպիսի մակարդակի, որը նույնիսկ առաջնորդները համարում էին անհավանական։ Աշխարհը կանգնած է ավելի մեծ պատերազմի, մարդկանց աճող տառապանքի և ավելի խոր համաշխարհային տնտեսական խառնաշփոթի շեմին », – լրագրողներին ասել է Գուտերեշը։