Օրբանը նշել է Եվրոպայի երկու լուրջ սխալները

Եվրոպան երկու մեծ սխալ թույլ տվեց՝ ծիծաղեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա և չկարողացավ նրա հետ նորմալ հարաբերություններ կառուցել, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

«Մենք երկու լուրջ սխալ թույլ տվեցինք եվրոպական մակարդակով։ Նախ, մենք սկզբից ծաղրեցինք Դոնալդ Թրամփին։ Այդպես չի կարելի վարվել», – ասել է Օրբանը։

Նրա խոսքով՝ երբ Թրամփը վերադարձավ, անհրաժեշտ էր հասկանալ, որ սա «ոչ միայն մեկի անձնական հաջողությունն էր, այլ քաղաքականության նոր դարաշրջան»։

«Եվ դա նշանակում է, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պետք է նոր հարաբերություններ կառուցվեն։ Բայց նրանք դա չարեցին։ Նրանք իրենց երեխաների պես պահեցին», – ընդգծել է Հունգարիայի վարչապետը։

Leave a Comment