Արաղչին կոչ է արել Ռուսաստանին և Չինաստանին դատապարտել ԱՄՆ գործողությունները


Միջազգային


Իրանը ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կոշտ դիրքորոշում կընդունեն՝ դատապարտելով ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Թեհրանի դեմ։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այս մասին հայտարարել է իր չինացի գործընկեր Վան Իի հետ զրույցի ժամանակ:

Այս մասին հաղորդում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը իր Telegram ալիքում։

«Իրանը ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, մասնավորապես՝ Ռուսաստանը և Չինաստանը, կկանխեն ԱՄՆ-ի կողմից Խորհրդում իրենց դիրքի հետագա չարաշահումը և կընդունեն կոշտ դիրքորոշում՝ դատապարտելով ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան մեր երկրի դեմ», – ընդգծել է նախարարը։


Leave a Comment