Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով դատավարությունը։
Դատարան մտնելուց առաջ լրագրողները հետաքրքրվել են նրա սպասելիքներով, ինչին ի պատասխան նա արձագանքել է կարճ՝ ասելով. «Ցմահ կտան»։
Դատավարության ընթացքում պաշտպանները դատավոր Գևորգ Մանուկյանին բացարկի միջնորդություն են ներկայացրել, ինչից հետո դատարանը ընդմիջում է հայտարարել՝ միջնորդությունը գրավոր ներկայացնելու նպատակով։
