75–ամյա տղամարդը այսօր գնացել է ոստիկանություն ու հայտնել, որ րոպեներ առաջ դանակահարել է նախկին կնոջը

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 25-ին՝ ժամը 14․20-ի սահմաններում, Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել մի տղամարդ և հայտնել, որ րոպեներ առաջ դանակահարել է նախկին կնոջը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Պարզվել է, որ 75-ամյա տղամարդը ժամը 13․50-ի սահմաններում այցելել է Մասիսի Հանրապետության փողոցում բնակվող նախկին կնոջը և դանակահարել նրան։ Ըստ նախնական տվյալների՝ դրդապատճառը խանդն է։ 70-ամյա կինը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է։
75-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։