25 մարտի 2026 – 14:08 AMT
PanARMENIAN.Net – Հայաստան ժամանող ԵՄ արձագանքման խումբը պետք է հավասար աջակցություն ցուցաբերի բոլոր կուսակցություններին, հայտարարել է իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը` դիմելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի անունից: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Միևնույն ժամանակ նա ողջունել է ԵՄ արագ արձագանքման խմբի գործողումը Հայաստան:
«Մեր հստակ պահանջը Եվրոպական միությանից՝ իրավունքի գերակայություն և հավասարություն բոլորի համար։ Թեև մենք ողջունում ենք ԵՄ արագ արձագանքման խմբի գործողումը Հայաստան՝ մեր պահանջը հստակ է.
▪️Առանցքային ուշադրություն պետք է դարձվի իրավունքի գերակայությանը:
▪️Հավասարապես և թափանցիկ կերպով աջակցությունը պետք է ցուցաբերվի բոլոր քաղաքական կուսակցություններին:
▪️Խմբի գործունեությունը պետք է բաց լինի հայաստանյան բոլոր շահագրգիռ կողմերի և հանրային խմբերի համար»,- գրել է նա։
«Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է, թե ինչ իրավական գործընթացների միջոցով է հնարավոր դարձել Սամվել Կարապետյանի թեկնածության առաջադրումը վարչապետի պաշտոնում՝ հղում անելով Սահմանադրության 148-րդ հոդվածին։ «Ընտրություններից 20 օր անց հանդես կգանք համապատասխան օրենսդրական փոփոխության որոշմամբ՝ թույլ տալու միայն 1 ՀՀ քաղաքացիություն ունեցող ցանկացած անձի դառնալ ՀՀ վարչապետ: Այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կլինի միայն ՀՀ քաղաքացի»,-ասել է նա: