25 մարտի 2026 – 14:16 AMT
PanARMENIAN.Net – 2026թ. հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 7․4%-ով։ Այդ մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում:
Տնտեսության բոլոր ոլորտներում արձանագրվել է աճ:
«Աճ ունենք բոլոր ուղղություններով. արդյունաբերություն՝ 17․2%, շինարարություն՝ 20․5%, արտաքին առևտուր՝ 9․3%, ծառայություններ՝ 7․2%, առևտուր՝ 3․3%»,-ասվում է գրառման մեջ:
Ավելի վաղ Պապոյանը հայտնել էր, որ գյուղացիական տնտեսությունները և ոչ խոշոր ֆերմերները կկարողանան օգտվել անտոկոս վարկերից: