
Թուրքական դատարանը «Թակիր իմ դուռը» սերիալում գլխավոր դերակատար Հանդե Էրչելին ձերբակալման օրդեր է տվել։
Ստամբուլի գլխավոր դատախազության մամուլի ծառայության հայտարարության համաձայն, ձերբակալվել է 14 մարդ, ովքեր կասկածվում են թմրանյութեր օգտագործելու կամ դրանց շրջանառման մեջ, ևս երկուսը հետախուզման մեջ են:
«Հետախուզվողների թվում է դերասանուհի Հանդե Էրչելը, որը ներկայումս գտնվում է արտերկրում»,- գրել է «Սաբահ»-ը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ ձերբակալվածների թվում են գործարարներ Հաքան և Քերիմ Սաբանջիները, «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Բուրակ Էլմասը, դերասանուհի Գյուզիդե Դուրանը և այլք: