Ռուբեն Ռուբինյանը խոսել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ

 Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանելով հարցին, թե ինչ նորություն կա Հայաստան-Թուրքիա հարաբերություններից ասաց, որ Հայ-թուրքական հարաբերությունների մասին նորության դեպքում կհայտնի, այս պահին նորություն չկա:

Հարցին՝ բանակցային գործընթացը կանգնե՞լ է, Ռուբինյանը պատասխանեց. «Չէ՛, չի կանգնել, բայց նոր ասելիք չունեմ»:

Մեկ այլ հարցի, թե երբ է վերջին անգամ խոսել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ, Ռուբինյանը պատասխանեց՝ երկու օր առաջ:

Leave a Comment