Այսպիսով՝ Նիկոլը զուգահեռներ է անցկացրել տեղի ունեցած այս դեպքի և ներկայիս Հայաստանի ու իր վարքագծի միջև՝ փաստացի սպառնալով, որ եթե իրեն չընտրեն, պատերազմ կլինի. ինքն այդ մասին ուղիղ է զգուշացնում:
Նիկոլի պատմած պատմության մեջ, եթե նկատեցիք, կա որոշակի սիմվոլիզմ՝ 44-ը: 44-ն այսօր մի թիվ է, որը Հայաստանում ասոցացվում է պարտություն բերած պատերազմի ու ազգային աղետի հետ: Այսպիսով՝ Նիկոլն ու նրա տերերը, որ շա՜տ են սիրում սիմվոլիզմը, հասկացնում են, որ Հայաստանի դեմ նախապատրաստվում է հերթական պատերազմը, իսկ որպեսզի դա տեղի չունենա, պետք է պարտադիր ընտրել Նիկոլին:
Իրականում ճիշտ հակառակն է՝ որպեսզի պատերազմ չլինի, չպետք է ընտրել Նիկոլին, քանի որ եթե Հայաստանի ղեկին նորմալ ղեկավար լինի, թուրքերը երբեք չեն համարձակվելու ռազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ: Այդ Նիկոլն է, որ ամեն անգամ երաշխավորում է նրանց հաղթանակը, այդ Նիկոլն է, առանց որի կույր ու խուլ է թուրքը:
Բացառված չէ, որ Նիկոլը, որին պաշտոնի բերումով շատ բան է հայտնի, նոր պատերազմի օրն ու ժամն արդեն գիտի, ուղղակի փորձում է ստեղծված իրավիճակում քաղաքական կապիտալ «քամել»՝ ստելով, թե եթե ինքը լինի, այդ պատերազմը չի սկսվի: Իրականում ամեն ինչ հակառակն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: