Նիկոլի չարագույժ սիմվոլիկան – BlogNews.am



Առաջնորդության մասին իր ուղերձում Նիկոլը պատմել է 1958-ի փետրվարին Մյունխենի օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի մասին, որի հետևանքով 44 ուղևորներից 20 մահացել էին: Ողջ մնացած ուղևորներից մեկի հարցազրույցն է Նիկոլին, պարզվում է, ցնցել. ուղևորը խոստովանել էր, որ երբ ինքնաթիռի տեխնիկական խոտանն իբր վերացրել էին ու ուղևորներին կրկին ինքնաթիռ բարձրացրել, ինքը կասկածամտորեն է վերաբերվել դրան ու կասկածել՝արդյոք ինքնաթիռը կկորղանա՞ թռչել: Իսկ ահա Լրագորղի հարցին՝ եթե մտածում էիք այդպես, ինչ՞ւ չբարձրաձայնեցիք, ուղևորը պատասխանել էր, որ չի բարձրաձայնել,քանի որ մտածել է՝իրեն վախկոտ կհամարեն, կամ ադեկվատ ռեակցիա չի լինի:

Այսպիսով՝ Նիկոլը զուգահեռներ է անցկացրել տեղի ունեցած այս դեպքի և ներկայիս Հայաստանի ու իր վարքագծի միջև՝ փաստացի սպառնալով, որ եթե իրեն չընտրեն, պատերազմ կլինի. ինքն այդ մասին ուղիղ է զգուշացնում:

Նիկոլի պատմած պատմության մեջ, եթե նկատեցիք, կա որոշակի սիմվոլիզմ՝ 44-ը: 44-ն այսօր մի թիվ է, որը Հայաստանում ասոցացվում է պարտություն բերած պատերազմի ու ազգային աղետի հետ: Այսպիսով՝ Նիկոլն ու նրա տերերը, որ շա՜տ են սիրում սիմվոլիզմը, հասկացնում են, որ Հայաստանի դեմ նախապատրաստվում է հերթական պատերազմը, իսկ որպեսզի դա տեղի չունենա, պետք է պարտադիր ընտրել Նիկոլին:

Իրականում ճիշտ հակառակն է՝ որպեսզի պատերազմ չլինի, չպետք է ընտրել Նիկոլին, քանի որ եթե Հայաստանի ղեկին նորմալ ղեկավար լինի, թուրքերը երբեք չեն համարձակվելու ռազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ: Այդ Նիկոլն է, որ ամեն անգամ երաշխավորում է նրանց հաղթանակը, այդ Նիկոլն է, առանց որի կույր ու խուլ է թուրքը:

Բացառված չէ, որ Նիկոլը, որին պաշտոնի բերումով շատ բան է հայտնի, նոր պատերազմի օրն ու ժամն արդեն գիտի, ուղղակի փորձում է ստեղծված իրավիճակում քաղաքական կապիտալ «քամել»՝ ստելով, թե եթե ինքը լինի, այդ պատերազմը չի սկսվի: Իրականում ամեն ինչ հակառակն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment