Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը 68 կողմ, 1 դեմ, 26 ձեռնպահ ձայներով:
Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում, ըստ նախագծի հեղինակ Մերի Գալստյանի, նախաձեռնության վերաբերյալ ներկայացվել են բազմաթիվ դիտարկումներ ու առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել են: Մասնավորապես՝ ընդունվել է վարակիչ հիվանդություններով կենդանիների քնեցմանն առնչվող առաջարկը. այս կետում ավելացվել է «անբուժելի» բառը: