Իրանի իշխանությունները համաձայնել են․ նրանք կհրաժարվեն այդ մտքից․ Թրամփ

Իրանի իշխանությունները համաձայնել են հրաժարվել ուրանի հարստացումից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նրանք չեն զբաղվի ուրանի հարստացմամբ», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։

Խոսելով Վաշինգտոնի պահանջների մասին Թեհրանի նկատմամբ՝ նա նշել է. «Նրանց թույլատրված չէ որոշակի բաներ անել: Դուք գիտեք, թե դրանք ինչ են: Ես իմաստ չեմ գտնում դրանք նորից թվարկելու»:

Leave a Comment