Տեղումները կվերսկսվեն․ սպասվում է քամու ուժգնացում

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 25-28-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն-ը։

Մարտի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 25-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում մարտի 25-28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 11-13 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +9…+11 աստիճան։

100187750_0_0_1051_880_1920x0_80_0_0_2bf143ee49c6b94c8bf6c1de0af2443d.jpg.webp 265.05 KB

Leave a Comment