Reuters-ը գրում է, որ ամերիկյան զինված ուժերը պատրաստվում են առաջիկա օրերին Մերձավոր Արևելք ուղարկել առնվազն 1000 զինծառայող 82-րդ օդադեսանտային դիվիզիայից։
Այս ստորաբաժանումը համարվում է բանակի արագ արձագանքման ուժերից մեկը և, որպես կանոն, կարող է տեղակայվել շատ կարճ ժամանակում։ Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ այս ստորաբաժանման կազմում կմտնեն 1-ին բրիգադային մարտական խմբի գումարտակը, ինչպես նաև դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Բրենդոն Թեգտմայերը և դիվիզիայի շտաբը։
Սա ԱՄՆ զորքերի հերթական համալրումն է, որոնք մասնակցում են Իրանի դեմ պատերազմին՝ այն բանից հետո, երբ ամերիկյան պաշտոնյաները վերջերս հայտարարել էին, որ տարածաշրջան են ուղարկվում հազարավոր ծովային հետևակայիններ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի մի քանի նավերի վրա։
Եթե ծովային հետևակայինների ստորաբաժանումները պատրաստվում են կատարել խնդիրներ, որոնք ներառում են ԱՄՆ դեսպանատների աջակցությունը, խաղաղ բնակչության տարհանումը և տարերային աղետների ժամանակ օգնություն ցուցաբերելը, ապա Հյուսիսային Կարոլինայի Ֆորտ Բրեգում տեղակայված 82-րդ օդադեսանտային դիվիզիայի զինվորները վերապատրաստվում են թշնամական կամ վիճելի տարածքում պարաշյուտային դեսանտային գործողությունների համար՝ ապահովելու կարևոր տարածքների և օդանավակայանների անվտանգությունը։
