ժողովուրդն ամենաիմաստունն է … Բայց, ցավոք, շատ հաճախ նաև իմաստունն է խաբվում •

«Իշխանությունները, հանգամանքների բերումով, հաճախ ստում կամ իրենց խոսքի տերը չեն լինում»,- ֆեյսբուքի իր էջում գրում է Արցախի Հանրապետության ՊԲ պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը:

Շարունակելով միտքը՝ Հասրաթյանը գրում է. «Այդպես եղել է գրեթե բոլոր ժամանակներում: Սակայն, եզակի են դեպքերը, երբ իշխանությունն, իր սուտն ու տված խոստումը չկատարելը, պետական մակարդակով դարձնի բացահայտ ու անամոթ սովորույթ…

…Իր սուտն ու կեղծիքը, որպես սխալմունք ներկայացնող բարձրաստիճան իշխանավորը, եթե ունի խղճի և մարդկային (հատուկ չեմ ասում՝ ազգային) արժանապատվության տարրական ընկալում, պարտավոր է ընտրել մեկ ճանապարհ, այն է՝ հրաժարվել զբաղեցրած պաշտոնից, անգամ, եթե խաբված ժողովուրդը, նորից է պատրաստ խաբվել…

Հ.գ.- Ասում են ժողովուրդն ամենաիմաստունն է… Բայց, ցավոք, շատ հաճախ նաև իմաստունն է խաբվում…»։

Leave a Comment