Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Կորեայի նորանշանակ դեսպանին




ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սոկ-Բեին (նստավայրը՝ Մոսկվա): 


 


Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը:


 


Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:


 


 ԱԺ


 


 


Leave a Comment