24 մարտի 2026 – 12:47 AMT
PanARMENIAN.Net – Ապրիլի 1-ից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30%-ով։ Այդ մասին ֆեյսբուքյան տեսանյութում հայտնել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը:
Խոսքը մասնավորապես խնամքի կենտրոնների աշխատակիցների մասին: Նախարարը նշել է, որ դրան հնարավոր է եղել հասնել բյուջետային կարգապահության և նաև էֆեկտիվ կառավարման շնորհիվ։
«Հետևաբար մայիսին, հարգելի գործընկերներ, կստանաք պլյուս 30% աշխատավարձ, և ես, որպես նախարարության ղեկավար՝ ակնկալում եմ ավելի լավ աշխատանք, ավելի մեծ ջանքերի ներդրում մեր հազարավոր քաղաքացիների հետ աշխատելիս, խնամելիս, ծառայություններ մատուցելիս»,- ասել է նախարարը։