Արագածոտնի մարզի Փարպի գյուղում ավտոմեքենայի այրվելու հետևանքով կան տուժածներ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի մասին ահազանգն ստացվել է մարտի 24-ին՝ ժամը 11։28-ին։ Պարզվել է, որ Nissan մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտամիջյան հատվածում և բռնկվել։
Գերատեսչությունից հայտնում են, որ ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։50-ին, մարվել՝ 11։55-ին։
