
Հնդկաստանը կապեր է պահպանում Իրանի, Իսրայելի և ԱՄՆ-ի հետ՝ Մերձավոր Արևելքում հակամարտության թուլացման հարցերով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Մերձավոր Արևելքի իրադրության վերաբերյալ զեկույցով հանդես գալով Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատում։«Մենք կապի մեջ ենք Իրանի, Իսրայելի և ԱՄՆ-ի հետ։ Մեր նպատակն է վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում՝ երկխոսության և դիվանագիտության միջոցով։
Մենք նրանց հետ խոսել ենք լարվածության թուլացման և Հորմուզի նեղուցի բացման մասին», – Մոդիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Նա հայտնել է, որ «մշտական կապ է պահպանում» Պարսից ծոցի բոլոր երկրների հետ։«Ես երկու անգամ զրուցել եմ Արևմտյան Ասիայի երկրների մեծ մասի ղեկավարների հետ», – ընդգծել է Մոդին։Հնդկաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ երկիրը «հանդես է գալիս քաղաքացիական անձանց, քաղաքացիական ենթակառուցվածքների, էներգետիկայի և տրանսպորտի հետ կապված օբյեկտների վրա հարձակումների դեմ»։«Այդ ճգնաժամի կարգավորման համար Հնդկաստանը առաջարկել է երկխոսություն։
Մեր ջանքերն ուղղված են այն բանին, որ բոլոր կողմերին դրդենք խաղաղ որոշումների», – հավելել է վարչապետը: