Իրանական կողմն առայժմ տարբեր մակարդակներով առաջ է մղվում սեփական նախապայմանները․ իրանագետ

Դատելով տարբեր աղբյուրների տեղեկատվության համադրումից, կարելի է ենթադրել, որ իրականում ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնական ներկայացուցիչների միջև որևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի եղել։

Ամենայն հավանականությամբ, որևէ միջնորդի միջոցով, որը կարծես Պակիստանն է, իրանական կողմին փոխանցվել են ամերիկյան առաջարկներ պատերազմի դադարեցման և բանակցություններ սկսելու վերաբերյալ։

Թվում է, թե իսրայելական կողմը տեղյակ չի եղել այդ մասին։

Իրանում կարծում են, որ որևէ վստահություն բանակցությունների վերաբերյալ չի կարող լինել՝ հաշվի առնելով նախորդ բանակցությունների բացասական փորձը, և առայժմ պարզ չէ, թե արդյոք Իրանն ընդհանրապես կարձագանքի՞ ամերիկյան առաջարկին, թե ոչ։

Համենայն դեպս, իրանական կողմն առայժմ տարբեր մակարդակներով առաջ է մղվում սեփական նախապայմանները՝ Հորմուզի նեղուցի իրանական վերահսկողության իրավական ամրագրում, ռազմատուգանքի կամ Իրանի հասցված վնասների փոխհատուցում, ամերիկյան ռազմականաների դուրս բերում Մերձավոր Արևելքից, պատժամիջոցների ամբողջական վերացում և Իրանի միջուկային ծրագիր ունենալու իրավունքի ամրագրում։

#հարափոփոխ_տարածաշրջանը

Վարդան Ոսկանյան

🆔 @vardan_voskanian

Leave a Comment