ԱՍՀ նախարարությունից հերքել են Առողջապահության նախարարության հետ միավորվելու մասին լուրերը

ԱՍՀ նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը  հերքել է Աշխատանքի և սոցիալական հարցերի և Առողջապահության նախարարությունների միավորման մասին լուրերը

ԱՍՀ նախարարությունից հերքել են Առողջապահության նախարարության հետ միավորվելու մասին լուրերը


ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․/Նովոստի-Արմենիա/. ԱՍՀ նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը Facebook-յան իր էջում հերքել է Աշխատանքի և սոցիալական հարցերի և Առողջապահության նախարարությունների միավորման մասին լուրերը։


«Լրատվամիջոցներից մեկը հերթական անգամ շրջանառության մեջ է դրել իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություն, թե իբր ներկայումս քննարկվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի և Առողջապահության նախարարությունների միավորման հարցը», – գրել է Կոստանյանը։


Նա հայտնել է, որ չսահմանափակվելով միայն ամբողջովին սուտ տեղեկության հրապարակմամբ՝ նյութի հեղինակները սկսել են իրենց մտացածին «լուրի» շուրջ դավադրություններ հյուսել ու խոսել գոյություն չունեցող նախագծի շուրջ ինչ-որ «դժգոհությունների» մասին։


Կոստանյանը նշել է, որ նախարարությունների միավորման նախագիծ վերջին 8 տարիներին երբևէ չի շրջանառվել և չի շրջանառվում և հորդորել մեկընդմիշտ դադարեցնել այս թեմայի շահարկումը։


Leave a Comment