Հայտնաբերվել է գերլիցքավորման դեպք․ կասեցվել է լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հաղորդում է, որ իրականացվել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «Արտյոմ Խաչատրյան Վարազդատի» ԱՁ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Արարատի մարզ, Գեղանիստ, 1 փ, 28)։

«Իրականացված ստուգման արդյունքում լցակայանում արձանագրվել է հեղուկացված ածխաջրածնային գազի գերլիցքավորման դեպք։

Հայտնաբերված խախտման հետևանքով իրականացվել է լցակայանի չափման միջոցի կապարակնքում՝ մինչև խախտման վերացումը։

Տնտեսվարողը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»,- նշվում է հաղորդագրության մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment