Տարազի վերաիմաստավորումը՝ թանգարանային միջավայրում․ «Հայագիտակ»

Հայաստանի պատմության թանգարանն ու «Մեզոն Մարաշլյան» լուսանկարչատունը հանդես են եկել համատեղ նախաձեռնությամբ, որը թանգարանի այցելուներին բացառիկ հնարավորություն է ընձեռում կրելու հայկական ազգային տարազ և լուսանկարվելու։ Հետաքրքրությունը ծրագրի նկատմամբ աննախադեպ է, ինչը բնական է, քանի որ ազգային հագուստը գոնե մեկ անգամ կրելու ցանկություն ունեն գրեթե բոլորը։

Թանգարանի ստեղծած այս ժամանակավոր հարթակում այցելուների համար հասանելի են Հայաստանի տարբեր նահանգների ու մարզերի ազգային տարազային տարազ, համապատասխան միջավայր և տարբեր չափսերի զգեստներ։ Այս նախաձեռնությունն ունի թե՛ ճանաչողական և թե՛ հոգեբանական մեծ նշանակություն։ Այն մարդուն հաղորդակից է դարձնում դարերի խորքից եկող հայկական տարազի հմայքին՝ վերհանելով դրա յուրաքանչյուր դետալի մեջ թաքնված պահպանիչ ու չարխափան խորհուրդը։

Ժամանակակից նորաձևության աշխարհում, այդ թվում՝ հայ դիզայներների շրջանում, տարազային տարրերի կիրառումն այսօր մեծ տարածում ունի։ Կարևոր է դա անել հատկապես զարդերի պարագայում, քանի որ յուրաքանչյուր գիծ ու զարդանախշ ունի իր հստակ դերն ու նշանակությունը։

Leave a Comment