141,4 գ մարիխուանայի նմանվող փաթեթներ և 100 գ կանեփի չորացված բույս․ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է թմրամիջոցներ պահելու համար (ՖՈՏՈ)

41-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթներ և 100 գրամ կանեփի չորացված բույս. ՖՈՏՈ

141,4 գ մարիխուանայի նմանվող փաթեթներ և 100 գ կանեփի չորացված բույս․ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է թմրամիջոցներ պահելու համար (ՖՈՏՈ)


ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները մարտի 22-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արշալույս գյուղի 41-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում:


Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։


Նշվում է, որ տեղեկության հավաստիությունը ստուգելուց հետո կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:


«Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 41-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթներ՝ ընդհանուր 141,4 գրամ քաշով և 100 գրամ կանեփի չորացված բույս», – նշված է հաղորդագրության մեջ:


Արշալույս գյուղի 41-ամյա բնակիչը ձերբակալվել, տեղափոխվել է Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմին: Կատարվում է նախաքննություն:


 наркотики


Leave a Comment