Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ ինչ են քննարկել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկվել է տարածաշրջանային իրավիճակը և առկա լարվածությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել ռազմական լարվածության նվազեցմանն ուղղված հնարավոր քայլերի շուրջ՝ ընդգծելով նաև Կասպից ծովի տարածաշրջանում անվտանգության ապահովման կարևորությունը։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը վերահաստատել է Բաքվի սպասումները՝ կապված Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ Իրանից իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետաքննության ավարտի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։

Leave a Comment