Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց հեռահաղորդակցության և թվային ենթակառուցվածքների ոլորտում․ Օպերատորների միության տնօրեն

Հայաստանը վերջին տարիներին զգալի առաջընթաց է գրանցել հեռահաղորդակցության և թվային ենթակառուցվածքների ոլորտում, երկուշաբթի «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ի բացմանն ասել է ՀՀ Օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը

Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց հեռահաղորդակցության և թվային ենթակառուցվածքների ոլորտում․ Օպերատորների միության տնօրեն


ԵՐԵՎԱՆ, 23 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը վերջին տարիներին զգալի առաջընթաց է գրանցել հեռահաղորդակցության և թվային ենթակառուցվածքների ոլորտում, երկուշաբթի «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ի բացմանն ասել է ՀՀ Օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը:


«Թվային ենթակառուցվածքները ձևավորում են այն միջավայրը, որտեղ զարգանում են բիզնեսը, կրթությունը, պետական ծառայությունները և նորարարությունները», – ասել է նա:


Գյոնջյանի խոսքով՝ ժամանակակից իրողություններում կապն արդեն ուղղակի տեխնոլոգիա չէ, այլ դարձել է տնտեսության, թվային ծառայությունների և հասարակության զարգացման հիմքը:


«Հեռահաղորդակցության շաբաթը» այն հարթակն է, որտեղ ձևավորվում են երկխոսությունն ու գործընկերությունը, իսկ նախաձեռնությունը պետական, մասնավոր և միջազգային մասնակիցների համատեղ աշխատանքի արդյունքն է», – նշել է Գյոնջյանը:


Մարտի 24-ին «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ի շրջանակում տեղի կունենա Հեռահաղորդակցության միջազգային միության համաժողովը՝ նվիրված արհեստական բանականությանը, մարտի 25-ին՝ ՏՀՏ կարգավորման հարցերին նվիրված սեմինար, ինչպես նաև կլոր սեղան՝ նվիրված տեսալսողական մեդիայի ժամանակակից միտումներին ու մարտահրավերներին:


Մարտի 26-ը նվիրված կլինի հեռահաղորդակցության ենթակառուցվածքներին ծանոթանալուն. նախատեսված են այցեր պետական և մասնավոր կազմակերպություններ, իսկ մարտի 27-ը ամբողջությամբ կհայտարարվի ակադեմիական օր:

Leave a Comment